Տավուշի մարզպետ. ՀՀ ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը, ինչը հակառակորդին դուր չի գալիս

Տավուշի մարզպետ. ՀՀ ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը, ինչը հակառակորդին դուր չի գալիս

PanARMENIAN.Net - Հուլիսյան դեպքերի ժամանակ հայկական կողմն ամրապնդել է սահմանի վրա իր դիրքերը, ինչը հակառակորդին դուր չի գալիս, դրա համար հայ-ադրբեջանական սահմանին նկատվում է հակառակորդի ակտիվություն։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում, Sputnik Armenia-ի փոխանցմամբ, հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Մարզպետի խոսքով` սա պայմանավորված է հուլիսյան դեպքերի ժամանակ հայկական զինված ուժերի արձանագրած արդյունքներով։

Չոբանյանը նշել Է, որ սեպտեմբերի 16-ին ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով է սահմանին զինծառայող զոհվել, և սա պետք է ամենակոշտ արձագանքը ստանա։

Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-Տավուշի դիրքերից մեկում զոհվել էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---