ՌԴ-ն սկսում է թռիչքները դեպի ԵԱՏՄ երկրներ, բացի Հայաստանից![]() 19 սեպտեմբերի 2020 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից վերսկսում է թռիչքները Եվրասիական տնտեսական միության երեք երկրի՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ, Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը դեռ չի վերսկսվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ ԵԱՏՄ կազմում են ՀՀ-ն, ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը։ Սեպտեմբերի 27-ից ՌԴ-ն նաև կվերսկսի միջազգային թռիչքները Հրվ. Կորեայի հետ։ Դեպի Սեուլ թռիչքները կիրականացվեն շաբաթը մեկ։ Հրվ. Կորեան չի փակել երկրի օդային տարածքը կորոնավիրուսի համավարակի պատճառով, սակայն պակասել են թռիչքները՝ վարակի և աշխարհում ավիահաղորդակցության սահմանափակման պատճառով։ ՌԴ-ում սեպտեմբերի 21-ից կդադարեցվեն տարբեր երկրներից քաղաքացիների մուտքը Ռուսաստան ապահովող թռիչքները։ «Աերոֆլոտը» համավարակի ընթացքում նման 580 չվերթ է իրականացրել՝ տեղափոխելով 92,000 ուղևորի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |