ԱՄՆ-ն նոր զորախումբ է ուղարկում Սիրիա՝ ռուսների հետ բախումներից հետո![]() 19 սեպտեմբերի 2020 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում ռուսական ուժերի հետ գրանցված մի քանի միջադեպից հետո ԱՄՆ-ն մեծացրել է Սիրիայում իր ռազմական կոնտինգենտը։ Սիրիայի հյուսիս-արևելք է ուղարկվել 6 միավոր «Բրեդլի» հետևակի մարտական մեքենա և մոտ 100 զինծառայող։ BBC-ի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների Կենտրոնական հրամանատարության մամուլի քարտուղար Բիլ Ուրբանը հայտնել է, որ լրացուցիչ զորքը միջազգային կոալիցիոն ուժերի անվտանգությունը երաշխավորելու համար է։ Վերջին տարիներին Սիրիայում պարբերաբար միջադեպեր են լինում ամերիկյան և ռուսական ուժերի միջև: Սակայն վերջին շաբաթներին հյուսիս-արևելքում գրանցվող միջադեպերն ավելի ագրեսիվ են դառնում: Օգոստոսի վերջին 7 ամերիկացի զինվորական էր վիրավորվել ռուսական զրահամեքենայի հետ ավտովթարի հետևանքով: Կողմերը միմյանց էին մեղադրել բախման համար։ Սիրիայի հյուսիս-արևելքը հիմնականում գտնվում է ԱՄՆ աջակցությունը վայելող քրդերից բաղկացած Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) վերահսկողության տակ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |