2022-ից Արցախի ԱԺ նստավայրը Շուշի կտեղափոխվի

2022-ից Արցախի ԱԺ նստավայրը Շուշի կտեղափոխվի

PanARMENIAN.Net - 2022-ի մայիսի 9-ին, բերդաքաղաքի ազատագրման 30-ամյակի առթիվ, Արցախի Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ուրախ եմ, որ խորհրդարանի ամբիոնից շաբաթներ առաջ հնչեցրած առաջարկիս ի պատասխան արդեն ստացել եմ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Արդարություն» խմբակցությունների դրական արձագանքը: Կարծում եմ՝ ԱԺ մյուս խմբակցությունները ևս կմիանան իրենց գործընկերների դիրքորոշմանը:

Շուշի աշխատանքային այցիս ընթացքում տեղում քննարկել ենք այն հնարավորությունը, որ խորհրդարանին հատկացվի ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքը, որի շինաշխատանքները, հանձնարարականիս համաձայն, կվերսկսվեն շուտով»,- ասվում է գրառման մեջ:

Նա հավելել է, որ որոշումն ունի ինչպես քաղաքական ու կիրառական, այնպես էլ պատմական ու հաղթական քաղաքը յուրովի վերարժևորելու խորհրդանշական նշանակություն։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---