Ջոնսոն․ Բրիտանիայում Covid-19-ի երկրորդ ալիք է սկսվում

Ջոնսոն․ Բրիտանիայում Covid-19-ի երկրորդ ալիք է սկսվում

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքն է սկսվում և այն անխուսափելի է, փոխանցում է Ինտերֆաքսը։

Նա նշել է, որ համավարակի երկրորդ ալիք է սկսում ամբողջ Եվրոպայում, և հավելել, որ համապետական կարանտինը «վերջին բանն է, որ որևէ մեկը կցանկանա նախաձեռնել»:

«Ես ամենևին չեմ ցանկանում սահմանել կարանտինային ավելի մեծ միջոցառումներ, մենք չենք ցանկանում փակել դպրոցները, հրաշալի է, որ դրանք դարձել են այնպիսին, ինչպիսին եղել են։ Ցանկանում ենք տնտեսությունը թողնել այնքան բաց, որքան հնարավոր է, ցանկանում ենք, որ բիզնեսն աճի»,- նշել է նա։

Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում վարակի 388,000-ից ավելի դեպք է գրանցվել։ Վիրուսից մոտ 42,000 մարդ է մահացել:

Photo. Reuters
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---