Մինչ վարորդը քնած էր, ավտոպիլոտով աշխատող Tesla-ն փախչում էր ոստիկանությունից![]() 19 սեպտեմբերի 2020 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Կանադայում Tesla Model S-ն ավտոպիլոտի կառավարմամբ փորձել է թաքնվել ոստիկանությունից։ Վարորդն ու ուղևորն այդ ժամանակ քնած էին։ Զգոն քաղաքացիներն ահազանգել են ոստիկանություն և ասել, որ մայրուղով մեծ արագությամբ մեքենա է ընթանում, որի ղեկին ոչ ոք չկա, գրում է Secretmag-ը։ Պարեկային ծառայությունը հայտնաբերել է կասկածելի ավտոմեքենան և փորձել կանգնեցնել, սակայն էլեկտրամոբիլն ավելացրել է արագությունը 140-ից մինչև 150 կմ ժամում։ Մինչդեռ թույլատրելի արագությունը 110 կմ/ժ էր։ Tesla-ի 20-ամյա վարորդին այժմ դատելու են վտանգավոր իրավիճակ ստեղծելու համար։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |