Wizz Air-ն ու Ryan Air-ն կվերսկսեն թռիչքները դեպի Վրաստան![]() 19 սեպտեմբերի 2020 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը սեպտեմբերին վկերսկսի թռիչքները դեպի Քութայիսիի օդանավակայան, իսկ իռլանդական Ryan Air-ը կվերականգնի թռիչքները դեպի Վրաստան հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին, փոխանցում է Agenda.ge-ն։ «Մենք աստիճանաբար վերականգնում ենք չվերթերը։ Սեպտեմբերին մոտ 90 թռիչք է պլանավորված։ Առաջիկա օրերին մենք Wizz Air-ի կանոնավոր չվերթերի վերսկսման վերաբերյալ որոշում կկայացնենք՝ դեպի անվտանգ ուղղություններ՝ մինչ բանակցություններ են ընթանում Ryan Air-ի հետ»,-հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան։ Վրաստանն իր սահմանը փոխադարձաբ բացել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվիայի և Էստոնիայի զբոսաշրջիկների համար։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 3306-ի, առողջացել է 1481 հոգի, մահացել 19-ը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |