Վրաստանի ՀՆԱ-ն 2020-ի առաջին կեսին կրճատվել է 5․6%-ով![]() 19 սեպտեմբերի 2020 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Թարմացված տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Վրաստանի համախառն ներքին արդյունքը 2020-ի հունվար-հունիսին նվազել է 5․6%-ով։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության՝ այն կազմել է $7 մլրդ 352 մլն: «Բիզնես Գրուզիայի» փոխանցմամբ՝ ամենամեծ աճը գրանցվել է առողջապահության և սոցիալական ծառայությունների (13.9%), կրթության (9.6%), հանքարդյունաբերության (6.4%), գյուղատնտեսության ոլորտներում (4.7% -ով): Ամենամեծ անկումը գրանցվել է մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեությունների (20․4%), տրանսպորտի և պահեստավորման (17․9%), շինարարության (17․8%), առևտրի (11․2%) ոլորտներում։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր վարակվել է 3306 մարդ, առողջացել է 1481-ը, մահացել՝ 19։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |