Քյարամյան․ Ռուսական «Դոսյեի» հրապարակածը հանցագործություն է ենթադրում21 սեպտեմբերի 2020 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած հոդվածի հիման վրա հետազոտություն է սկսել։ Այս մասին, «Այսօր» լրատվական կայքի փոխանցմամբ, հայտնել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը։ ««Դոսյեի» հրապարակածն իրենից ենթադրում է որպես հանցագործության մասին հաղորդում, և ԱԱԾ-ն որպես իրավապահ մարմին, բնականաբար, քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի», - նշել Քյարամյանը՝ ավելացնելով որևէ այլ բան ասել չի կարող. «Հետազոտությունն արդեն իսկ սկսվել է, սակայն դրա մասին առավել մանրամասն տեղեկատվություն այս պահին չեմ կարող տալ»։ Ավելի վաղ ռուսական «Դոսյե» կենտրոնը հերթական հոդվածն էր հրապարակել Կրեմլի՝ հարևան երկրների ներքին գործերին խառնվելու մասին շարքից, որը վերաբերում էր Հայաստանին և Ադրբեջանին։ Կարդացեք նաև․ Դոսյե. Կրեմլի գեներալն ակտիվ հետևել է ՀՀ-ում իշխանության եկած «Մորուքի» աշխատանքին Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |