Հայաստանը կմասնակցի Աշխաբադում կայանալիք էներգետիկ խորհրդաժողովին

PanARMENIAN.Net - Հայաստանը կմասնակցի «Էներգակիրների հուսալի եւ կայուն տարանցումն ու դրա դերը կայուն զարգացման ու միջազգային համագործակցության ապահովման մեջ» խորագրով միջազգային խորհրդաժողովին, որը կկայանա Աշխաբադում ապրիլին:



Հայաստանը հրավիրվել է խորհրդաժողովի վառելիքա-էներգետիկ համալիրում (ՎԷՀ) գործընկերության հեռանկարների մասին կարծքիների փոխանակման համատեքստում, հաղորդում է Թուրքմենստանի պետական լրատվական գործակալությունը:



Հրավերը փոխանցվել է հայ-թուրքմենական միջկառավարական նիստի ընթացքում: Նիստի աշխատանքին մասնակցել են Հայաստանի ու Թուրքմենստանի մի շարք պետական կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:



Թուրքմենական կողմից հանձնաժողովը գլխավորում է Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահ Խիդիր Սապարլիեւը, հայկական կողմից` ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---