5 մլն հայ ու ՀՆԱ 20-ապատկում․ Փաշինյանը՝ երկրի 30 տարվա ռազմավարության մասին![]() 21 սեպտեմբերի 2020 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը պետք է լինի առնվազն 5 մլն, 1․5 մլն նոր աշխատատեղ պետք է ստեղծվի, աղքատությունը պետք է հաղթահարվի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը ներկայացնելիս։ Փաշինյանի խոսքով՝ խնդիր կա մինչև 2050-ը ՀՀ-ում միջին աշխատավարձը յոթնապատկելու, իսկ համախառն ներքին արդյունքը՝ քսանապատկելու։ Նախատեսվում է նաև մինչև 2050 թվականը կյանքի սպասվող տևողությունը հասցնել 90 տարվա, իսկ առողջ ապրելակերպը՝ ազգային հատկանիշ։ Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ի առջև դրված խնդիրներից է նաև մինչև 2050 թվականը մեկ շնչի հաշվով աշխարհի ամենամարտունակ բանակ, աշխարհում 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություն ունենալը։ Անդրադառնալով նման ռազմավարության անհրաժեշտությանը՝ Փաշինյանն առաջարկել է այսօրվան նայել 30 տարի առաջվա աչքերով ու նշել է, որ նման ռազմավարություն պետական մակարդակով չի եղել։ Ըստ վարչապետի՝ նաև դրանով է պայմանավորված ՀՀ-ի այսօրվա ունեցած խնդիրները։ «Հայաստանի վերափոխման ռազմավարությունը մեզ համար շատ կարևոր է՝ հասկանալու, թե ինչ ենք ուզում, ուր ենք գնում և ինչպիսին ենք պատկերացնում մեր հայրենիքը 2050 թվականին»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ ռազմավարությունը ոչ միայն բարեփոխումների, այլ նաև վերափոխումների մասին է։ Ըստ Փաշինյանի՝ մինչև 2050-ը ՀՀ-ի վերափոխման ռազմավարությունը պետք է հիմնված լինի պետության հավիտենականության գաղափարի վրա, արժևորի ՀՀ քաղաքացուն, ազգային, պետական ինքնության կերտման, համահայկական ներուժի օգտագործման և մի շարք այլ արժեքների վրա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |