Ռիոյում Քրիստոսի արձանին լուսապատկերներով ցուցադրվել են հայերեն տառերը![]() 21 սեպտեմբերի 2020 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Ամենափրկչի հանրահայտ արձանը Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի լույս 21-ի գիշերը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով, տեղեկացնում է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանատունը։ Արձանի վրա լուսապատկերներով ցուցադրվել են նաև հայոց այբուբենի տառերը։ «Այս հիասքանչ լուսային և ձայնային շոուով բարեկամ Բրազիլիան հարգանքի տուրք է մատուցում Հայաստանի անկախությանը»,- ասված է գրառման մեջ։ Վրաստանում Հայաստանի անկախության օրվա՝ սեպտեմբերի 21-ի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնով։ ՀՀ անկախությունը օրը նշվում է սեպտեմբերի 21-ին. 1991 թվականի հենց այդ օրը հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալուն:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |