Պետդեպ․ Հնարավորինս շուտ վերսկսել ԼՂ հարցում բովանդակային բանակցությունները

Պետդեպ․ Հնարավորինս շուտ վերսկսել ԼՂ հարցում բովանդակային բանակցությունները

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Լեռային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում օգնելու իր հանձնառությանը և կողմերին կոչ է անում հնարավորինս շուտ վերսկսել բովանդակային բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ իր շնորհավորանքում։

Նա նաև ողջունել է Հայաստանի շարունակական հանձնառությունն՝ ուղղված իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատական համակարգի ձևավորմանը և տնտեսական ու ներդրումային հնարավորությունների մեծացմանը։

Պետքարտուղարը գովելի է համարել թափանցիկության, պատշաճ դատական ընթացակարգերի և քաղաքացիների հաշվետվողականության մեծացման ճանապարհով կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված Հայաստանի ընթացիկ ջանքերը։

ՀՀ անկախությունը օրը նշվում է սեպտեմբերի 21-ին. 1991 թվականի հենց այդ օրը հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալուն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---