Ըստ Գեյթսի` Covid-19-ի պանդեմիան կավարտվի 2022-ին21 սեպտեմբերի 2020 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը Fox-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիան լավագույն դեպքում կավարտվի 2022-ին։ Միևնույն ժամանակ մեծահարուստը ավելացրել է նվիրատվությունը Covid-19-ի դեմ պայքարի համար իր հիմնած բարեգործական հիմնադրամին մինչև $650 մլն։ Գեյթսը, սակայն, հավելել է, որ ԱՄՆ-ն, իր կարծիքով, կկարողանա նորմալ կյանքին վերադառնալ արդեն 2021-ի ամռանը՝ պատվաստանյութի մշակման գործում առաջընթացի շնորհիվ։, գրում է ՌԲԿ-ն։ «Համավարակը, լավագույն դեպքում, կավարտվի, հավանաբար, 2022-ին։ Սակայն 2021-ին մենք կկարողանանք նվազեցնել վիրուսի տարածման ցուցանիշները, եթե գլոբալ մոտենանք պայքարին։ Փառք աստծո, պատվաստանյութի տեխնոլոգիան արդեն կա, կա նաև ֆինանսավորումը, ընկերությունները ներգրավել են լավագույն մասնագետներին։ Ուստի ես լավատես եմ, և, կարծում եմ, սա հավերժ չի տևելու»։ Covid-19-ի դեմ պայքարի համար Գեյթսի նվիրաբերած գումարը ռեկորդային է նման կազմակերպությունների համար։ Բիլ Գեյթսի անունը հաճախ են կապում կորոնավիրուսի ծագման, պատվաստանյութերի ստեղծման, «չիպավորման» և դավադրության այլ տեսությունների հետ։ Գեյթսն ու նրա կինը՝ Մելինդան, հիմնադրամ են ստեղծել, որի միջոցով փորձում են պայքարել մալարիայի, ՄԻԱՎ-ի, պոլիոմիելիտի դեմ։ Photo. Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |