Beeline-ի օպտիկական մալուխները շինաշխատանքներից վնասվել են![]() 21 սեպտեմբերի 2020 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին ճանապարհաշինական աշխատանքների հետևանքով, որոնք իրականացվում են տարբեր շինարարական ընկերությունների կողմից, վնասվել են Beeline-ի օպտիկական մալուխները Սևան-Դիլիջան և Աշտարակ-Ապարան հատվածներում, ինչի հետևանքով անջատվել է Հայաստան մուտք գործող ինտերնետը և միջազգային կապուղիները: Դրա հետևանքով բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից, ինչպես նաև ընկել է կապի որակը Հայաստանի ամբողջ տարածքում: Ընկերության աշխատակիցները ջանում են, որ խնդիրը լուծվի հնարավորինս կարճ ժամկետներում: Ընկերությունից նշում են, որ սա շինարարական կազմակերպությունների անպատասխանատու վարքագծի առաջին դեպքը չէ, և նախկինում էլ ընկերության բաժանորդները զրկվել են կապի միջոցներից մալուխները վնասելու հետևանքով: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |