Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք կա![]() 21 սեպտեմբերի 2020 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (Covid-19) 4 նոր դեպք, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ, մեկը Շուշի քաղաքի բնակիչներ են, մյուսն էլ ժամանել է Ռուսաստանի Դաշնությունից: Նրանց մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, Covid-19-ն ախտորոշվել է 367 մարդու մոտ, որից 320-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 45, ընդհանուր մեկուսացված է 84 քաղաքացի: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 105 նմուշառում է իրականացվել:Մինչ այսօր կատարվել է 13,600 փորձանմուշի հետազոտություն: Արցախում 2020-ի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով` մինչև հոկտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |