4 զինվորականի գեներալ-մայորի կոչում է շնորհվել

4 զինվորականի գեներալ-մայորի կոչում է շնորհվել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի հրամանագրերով՝ 4 զինվորականի շնորհվել է գեներալ-մայորի և 1 զինվորականի՝ գեներալ-լեյտենանտի կոչում։ Զինվորականներին կոչումը շնորհվել է սեպտեմբերի 21-ի՝ Անկախության օրվան ընդառաջ։

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Քոչունցին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում:

ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Մարգարյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

ԶՈւ գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալբերտ Բաղդասարյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, գնդապետ Մհեր Շիրինյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

Ռուսաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Լալայանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---