ՀՀ-ն հայ-ամերիկյան բանակցություններին պատրաստվելու համար լոբբիստ է վարձել

ՀՀ-ն հայ-ամերիկյան բանակցություններին պատրաստվելու համար լոբբիստ է վարձել

PanARMENIAN.Net - Հայաստանը վարձել է ԱՄՆ նախկին սենատոր 97-ամյա Բոբ Դոուլին և Alston & Bird իրավաբանական գրասենյակին՝ Վաշինգտոնում կայանալիք երկկողմ բանակցությունների նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու համար:

Ըստ Foreign Lobby հարթակի՝ սեպտեմբերի 15-ին կնքված պայմանագրի արժեքը $10,000 է, տևողությունը՝ 1 ամիս։ Նշվում է, որ Դոուլը Հայաստանի վաղեմի բարեկամն է, ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանի և Alston & Bird ընկերության հատուկ խորհրդատուն։

Ընկերությունն աջակցելու է Հայաստանին` 2020 թվականի հոկտեմբերին նախատեսված դիվանագիտական բանակցություններին ընդառաջ։ Այդ ընթացքում Alston & Bird-ը հետևելու է ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին վերաբերող իրադարձություններին և տրամադրելու է ռազմավարական խորհրդատվություն դրանք բարելավվելու համար: Այդ ծառայությունները կարող են ներառել ԱՄՆ պաշտոնյաների հետ տարվող աշխատանքը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---