Իսրայելական զենք արտադրողը $155 մլն է տվել ադրբեջանական փողերի լվացմանը ներգրավված 2 ընկերության22 սեպտեմբերի 2020 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Իսրայելական Israel Aerospace Industries պետական ավիաշինական խոշոր ընկերությունը 2012-2014 թվականներին $155 մլն է փոխանցել Ադրբեջանի կառավարության համար փողերի լվացման մեջ կասկածվող երկու ընկերության՝ Jetfield Networks-ին և Larkstone-ին։ Գումարի փոխանցման պատճառներն անհայտ են։ «Շոմրիմի» կատարած հետաքննությունը ցույց է տվել, որ, ամենայն հավանականությամբ, փոխանցումները կատարվել են Ադրբեջանի կառավարության հետ կնքված ամենախոշոր համաձայնագրերից մեկի կնքումից հետո։ Գործարքին ծանոթ աղբյուրն ասել է, որ, ինչքանով իրեն հայտնի է, այն չի ներառել միջնորդին վճարելու կետ։ 2012 թվականին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն Իսրայելի հետ $1.6 մլրդ-ի զենքի գնման պայամանգիր է կնքել: IAI-ն չի մեկնաբանել տեղեկությունները։ Կենտրոնը զրուցել է նաև ընկերության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց անծանոթ են եղել այս երկու ընկերության անունները։ Փոխանցումների մասին հայտնի է դարձել Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) մոտ հայտնված հազարավոր բանկային փաստաթղթերի զանգվածային արտահոսքի արդյունքում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |