7 հայ ՌԴ բանտում կհայտնվի, եթե մի քանի օրում չհավաքվի 3․5 մլն ռուբլի22 սեպտեմբերի 2020 - 20:12 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում հայ-ադրբեջանական ազգամիջյան բախումների ժամանակ ձերբակալված ադրբեջանցիներն ազատության մեջ են, այնինչ Հայաստանի 7 քաղաքացի դեռ կալանավորված է։ Այս մասին Facebook-ում գրել է օգտատեր Մուշեղ Սյունին՝ նշելով, որ սրա բացատրությունն այն է, որ ադրբեջանցիների պետությունը նրանց թիկունքում է՝ ի տարբերություն Հայաստանի։ Նա գրել է, որ որպեսզի տղաները չդատապարտվեն 8 տարվա ազատազրկման և պարզապես տուգանվեն խուլիգանության համար, պահանջվում է 3․5 միլիոն ռուբլի։ Գումարը վճարելու համար մնացել է մի քանի օր։ Հուլիսի 12-16-ը հայ-ադրբեջանական սահմանային բախումների ֆոնին արտերկրում սրվել էին նաև հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները։ Միջադեպեր են եղել նաև ռուսաստանահայերի և ադրբեջանցիների միջև։ Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ հարձակվել էին ազգությամբ հայերի վրա և ծեծել նրանց։ Նա նաև դիմել է գործարար Նիկոլայ Սարկիսովին՝ նրան հիշեցնելով, որ ցանկանում էր փոխհատուցել ադրբեջանցիների վնասը։ Սարկիսովը հորդորել էր Մոսկվայի հայկական և ադրբեջանական համայնքներին նպաստել բախումների դադարեցմանը և հայտարարել, որ իր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել Մոսկվայում ադրբեջանական բիզնեսին հասցված վնասը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |