«Նորք» ԻԿՀ անձնակազմի բաց նամակը․ Մեր ներուժը պետք է չանտեսվեր և գնահատվեր23 սեպտեմբերի 2020 - 09:35 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Անկախության օրվա առիթով, ի թիվս այլ գործիչների, պետական պարգևների են արժանացել նաև բժիշկներ, այդ թվում՝ Covid-19-ի դեմ պայքարող բաժանմունքների ղեկավարներ։ Պարգևատրվածների թվում, սակայն, չկար կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական կենտրոնի՝ «Նորք» ինֆեկցիոնի որևէ ներկայացուցից։ Կենտրոնի անձնակազմը առիթով բաց նամակ է հղել վարչապետին ու նախագահին։ Ներկայացնում ենք այն ստորև․ Թվելով ՀՀ-ում վարակի տարածման ժամանակագրությունը, անձնակազմը նշում է, որ մարտին «Նորք» ԻԿՀ-ն եղել է առաջին հիվանդանոցը, որ ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է COVID-19 հիվանդանոցի: «Այդ վերապրոֆիլավորումը անձնակազմի համար նշանակել է պատերազմական իրավիճակ ու այդ իրավիճակին համապատասխան աշխատանք հիվանդանոցի տնօրենից մինչև մայրապետ: «Նորք» ԻԿՀ -ն միայնակ պայքարը շարունակել է մինչև մարտի 26, երբ սկսեցին ներգրավվել նաև այլ կենտրոններ: Բացի այդ, ներգրավումից հետո էլ շարունակել է լինել տրիաժ իրականացնող միակ հիվանդանոցը: Արել է տրիաժ COVID-19-ի ամենօրյա մեծ թվով հայտնաբերումների ամիսներին (ապրիլ, մայիս, հունիս)՝ ունենալով սահմանափակ մահճակալային ֆոնդ, փորձելով ոչ մի ծանր կամ պոտենցիալ ծանրացող հիվանդի դուրս չթողնել», - նշվում է նամակում: «Նորք» ԻԿՀ-ն ունի COVID-19 PCR իրականացնող լաբորատորիա, որն իր ծանրաբեռնվածությամբ երկրորդն է ՀՀ-ում: Վերջին ամիսներին «Նորք» ԻԿՀ-ում կատարվում է ակադեմիական ոլորտից մի շարք գիտնականների ներգրավմամբ լայնածավալ հետազոտություն COVID-19 վերաբերյալ: Ծրագիրը ուշագրավ է դարձել միջազգային բժշկագիտական կառույցների համար: Եվ այս ամենը COVID-19 համավարակի դեմ պայքարում «Նորք» ԻԿՀ-ի և իր գլխավոր հրամանատար Մ.Վ. Դավիդյանցի ծավալած գործունեության միայն մի մասն է», - ընդգծվում է նամակում: «Կարծում ենք, մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր ու գնահատվեր: Ինչպես մեր երկրի նախագահի, վարչապետի և կառավարության կողմից, այնպես էլ առողջապահության նախարարության կողմից թեկնածուներ առաջադրելիս չպետք է մոռացվեր ու անտեսվեր, քանզի մեր գիտելիքներն ու ջանքերը ծառայել և շարունակում են ծառայել առաջնահերթ մեր Անկախ Հայաստանին, մեր քաղաքացիներին: Գիտակցում ենք, որ չէին կարող պարգևատրվել բոլորը, որ ընտրությունը կատարվել է ներկայացված թեկնածուների միջև, բայց և արդարությունն էլ ենթադրում է, որ չի կարող անտեսվել այն կոլեկտիվը, որն իսկապես եղել է ու կա հիվանդության դեմ պայքարի առաջամարտիկ», - եզրափակում են նամակի հեղինակները։ Կենտրոնի նախկին տնօրեն Մհեր Դավիդյանցն, ով հրաժարականի դիմում էր ներկայացրել օգոստոսին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպելուց հետո, արդարացի է որակել պահանջը։ «Անձնակազմի կատարած հսկայական աշխատանքի արդյունքում պետք է պարգևատրվեր գործող անձնակազմից առնվազն մեկը։ Կրկնվեմ` գործող անձանցից», - նշել է նա։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար |