Թուրքիան և Հունաստանը կբանակցեն Միջերկրականում լարված իրավիճակի շուրջ![]() 23 սեպտեմբերի 2020 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան և Հունաստանը համաձայնել են բանակցություններ սկսել Միջերկրականում ծագած իրավիճակի շուրջ։ Որոշման մասին հայտարարությունները հաջորդել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԵՄ Հանձնաժողովի Նախագահ Շառլ Միշելի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տեսազրույցից հետո։ France24-ի փոխանցմամբ՝ բանակցություններն ընթանալու են Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Օգոստոսի սկզբին Թուրքիան Միջերկրական ծով էր ուղարկել «Օրուչ Ռեիս» նավը՝ Կիպրոսի և այլ երկրների բացառիկ տնտեսական գոտիներում հետազոտական աշխատանքներ կատարելու համար։ Այդ քայլով կրկին սրվել էին թուրք-հունական հարաբերությունները։ Ավելի ուշ՝ սեպտեմբերին, թուրքական նավի նավահանգիստ վերադարձով թուլացել էր լարվածությունը։ Հենց այդ ժամանակ Հունաստանը հայտարարեց, որ նման դրական քայլերի դեպքում պատրաստ է թուրքական կողմի հետ բանակցությունների։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |