ՀՀ-ում կորոնավիրուսի 210 նոր դեպք կա և 8 մահ![]() 23 սեպտեմբերի 2020 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտեմբերի 23-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 47,877-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 210-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան 8 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից, 4-ն՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 942 դեպք կա, այլ պատճառով՝ 292։ Ապաքինվել է ևս 350 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 43,026 է, փաստացի բուժվողներինը՝ 3617։ Մեկ օրում թեստավորվել է 2256 մարդ։ Ընդհանուր առմամբ, 268,322 թեստ է արվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |