ՌԴ մեկնել ցանկացողները հացադուլ են սկսել գործադիրի դիմաց![]() 23 սեպտեմբերի 2020 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները հացադուլ են սկսել կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են, որ գործադիրը բանակցությունների միջոցով հասնի նրան, որ իրենց թույլ տան մուտք գործել ՌԴ։ Նրանք արտակարգ դրությունից առաջ եկել են Հայաստան և այլևս չեն կարողանում վերադառնալ: Քաղաքացիների կարծիքով՝ իրենց հարցին որևէ իրական պատասխան կամ լուծում չի տրվում: Պաստառների վրա գրված է. «Ուզում եմ Ռուսաստան», «Հացադուլ, սպասում ենք վարչապետի դրական պատասխանին»։ Ռուսաստան մեկնել ցանկացողները պարբերաբար բողոքի ցույցեր և երթեր են կազմակերպել վերջին շրջանուն նուն պահանջով՝ նշելով ընտանիքների հետ վերամիվորվելու և ՀՀ-ում աշխատանք չունենալու հանգամանքները։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ-ն հանել է օդային մուտքի արգելքը ԵԱՏՄ անդամների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի համար, բացառությամբ ՀՀ-ի։ Իշխանության մի քանի ներկայացուցիչ հանդիպել էին ցուցարարների հետ, պարզաբանել, որ Հայաստանը սահման չի փակել, ռուսական կողմը չի ընդունում՝ համավարկով պայմանավորված։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |