Կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին նվիրված ելույթ՝ 2 երիտասարդ դաշնակահարից

Կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին նվիրված ելույթ՝ 2 երիտասարդ դաշնակահարից

PanARMENIAN.Net - Կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյակի առթիվ երիտասարդ դաշնակահարներ Արմեն Պուչինյանն ու Արթուր Գրիգորյանը ներկայացրել են կոմպոզիտորներ Հարությունյանի և Առնո Բաբաջանյանի համատեղ գրած «Հայկական ռապսոդիա» և «Տոնական» ստեղծագործությունները։

Ստեղծագործությունը համացանցում տեղադրվել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրի կողմից (ղեկավար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյան) սեպտեմբերի 23-ին՝ հենց կոմպոզիտորի ծննդյան օրը։

«Հայկական ռապսոդիան» երկու դաշնամուրի համար գրված ստեղծագործություն է, որը դասվում է դաշնամուրային խոշոր կոնցերտային ստեղծագործությունների շարքին։ Գրվել է 1950 թվականին։ Երաժշտական ստեղծագործության ոճը հիմնականում բնորոշվում է երկու կոմպոզիտորի ստեղծագործական անհատականությամբ։ «Տոնական» ստեղծագործությունը նույնպես երկու կոմպոզիտորի համատեղ աշխատանք է։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---