Արևիկ Պետրոսյանը ՍԴ նախագահի պաշտոնում չի առաջադրվի![]() 23 սեպտեմբերի 2020 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը ՍԴ նախագահի պաշտոնում չի առաջադրվելու, փոխանցում է Panorama.am-ը։ Նա հայտնել է, որ ոչ միայն չի ինքնաառաջադրվելու, այլև առաջադրումներ չի կատարելու։ «Այս պահի դրությամբ դեռևս չկա առաջադրված թեկնածու, կտեսնենք՝ ովքեր կառաջադրեն իրենց թեկնածությունը, ինչպիսի ելույթներ կունենան, ինչ տեսլական են պատկարեցանում, ինչպիսի գնահատական կտան ստեղծված իրավիճակին, ինչպես կպատկերացնեն ստեղծված իրավիճակի հանգուցալուծումները, ըստ այդմ էլ մոտեցում և դիրքորոշում կլինի»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ում օգտին է քվեարկելու։ Դատավորը նաև նշել է, որ մինչև հունիսի 26-ը, Սահմանադրական դատարանը բնականոն աշխատանքի հետ կապված որևէ խնդիր չի ունեցել: Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը, մասնավորապես ենթադրում էր Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի և 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունների դադարեցում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |