Թուրքիան շարունակում է ՀՀ հասցեին բարձր մակարդակներում սպառնալիքներ հնչեցնել23 սեպտեմբերի 2020 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը Հայաստանին մեղադրել է «տարածաշրջանն ապակայունացնելու և բախումներ հրահրելու մեջ»: Թուրքիայի պաշտոնական շրջանակները շարունակում են հայտարարություններ անել սահմանագոտու Տավուշի հատվածում «հայկական գնդակից ադրբեջանցի զինվորի սպանության» կապակցությամբ: Սպանության մասին հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմը, ինչը, սակայն չի հաստատվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Նա կրկնել է ավելի վաղ Թուրքիայի ՊՆ-ի Twitter-ի պաշտոնական էջի գրառման մեջ տեղ գտած սպառնալից ձևակերպումը՝ ասելով. «Հայաստանը թող իմանա, որ կրակի հետ է խաղում», գրում է Ermenihaber-ը: Չելիքը հավելել է, որ Թուրքիան ցանկացած պարագայում կանգնած է իր ադրբեջանցի եղբայրների ու Ադրբեջանի կողքին: «Զինվորի սպանության» լուրի առնչությամբ արդեն, ի պաշտպանություն Ադրբեջանի, հայտարարություններ են արել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, իսկ նախագահ Ռեջեփ Էրդողանն զանգահարել ու ցավակցություն է հայտնել Ալիևին: Չավուշօղլուն ասել էր, թե Հայաստանին կոչ է անում «վերջ տալ ագրեսիային և խելքը գլուխը հավաքել», իսկ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է։ Տավուշում, հայ-ադրբեջանական սահմանին, հուլիսյան սրացումից սկսած Թուրքիան տարբեր մակարդակներով պարբերաբար ագրեսիվ հակահայկական հայտարարություններ է անում, ընդհուպ իրեն հայտարարել է Արցախյան հակամարտության կողմ։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ |