«Մանկան տան» 3 աշխատող կալանավորվել է երեխաներին պարբերաբար ծեծելու գործով

«Մանկան տան» 3 աշխատող կալանավորվել է երեխաներին պարբերաբար ծեծելու գործով

PanARMENIAN.Net - «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի 3 աշխատակցուհու կալանավորելու միջնորդությունը դատարանը բավարարել է, նրանք պարբերաբար դաժան վերաբերմունք են ցուցաբերել, ծեծել ու ցավ են պատճառել մի խումբ անչափահաս երեխաների։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ 3 աշխատակցուհու մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 3 կետով (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են՝ սաների նկատմամբ Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---