Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին![]() 23 սեպտեմբերի 2020 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախկին պատգամավոր, բիզնեսմեն Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքապետ Հայկ Մարությանի կայացրած որոշման համար, հայտնում է «Հայկական ժամանակը»։ Մասնավորապես, Ալեքսանյանը դիմել է Վարչական դատարան՝ քաղաքապետի՝ 2020-ի սեպտեմբերի 16-ի թիվ 2898-Ա որոշումն անվավեր ճանաչելու համար։ Այդ որոշմամբ՝ Մալաթիա-Սեբաստիա շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում՝ պետական սեփականություն հողամասում Սամվել Ալեքսանյանն ապօրինի շենք-շինությունների կառուցման աշխատանքներ է տարել, ինչի առթիվ էլ քաղաքապետարանում վարչական վարույթ է հարուցվել։ Ալեքսանյանին առաջարկվել է ինքնակամ քանդել շենք-շինությունները և ազատել պետական սեփականություն հողամասերը։ Գործարարն այդ ուղղությամբ քայլ չի ձեռնարկել: Քաղաքապետ Մարությանը որոշել է չօրինականացնել այդ շենք-շինությունները, քանի որ դրանք գտնվում են անտառային նշանակության հողերում։ Իսկ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարին հանձնարարվել է քանդել այդ շենքերը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |