ՀՅԴ-ականներն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀՀ ներքաղաքական զարգացումները![]() 23 սեպտեմբերի 2020 - 17:07 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը և Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել են ՀՀ ներքաղաքական զարգացումները։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, տեղեկացնում է ՀՅԴ գրասենյակը։ Անդրադարձ է եղել Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող գործընթացներին, Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությանը, Մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցերի: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները՝ «գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը», հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |