Մոսկվա-Երևան չարտերային չվերթեր են սպասվում23 սեպտեմբերի 2020 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին և 30-ին Մոսկվա-Երևան չարտերային չվերթեր կիրականացվեն, տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը։ Սեպտեմբերի 26-ին Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի «Դոմոդեդովո» օդանավակայանից, Red Wings ընկերության կողմից (ժամը՝ 17:00-ին)։ Սեպտեմբերի 30-ին Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի «Դոմոդեդովո» օդանավակայանից, Nord Star ընկերության կողմից (ժամը՝ 11:00-ին)։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով պետք է դիմել նշված ավիաընկերություններին։ Տոմսերը վաճառվում են «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից (աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն), կամ ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պող․ 16, 2-րդ հարկ, գր․3, մուտքը՝ Ստարոբալակլավսկայա փ․-ի կողմից, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, տոմսերի ամրագրումը հետևյալ հեռախոսահամարներով՝ +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55)։ Աշխատանքային ժամեր՝ 10:00-19:00: Տոմսի արժեքը 14,700 ռուբլի է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |