ՌԴ-ն հերքել է ադրբեջանացիների՝ Փաշինյանի մասին Լավրովին վերագրվող հայտարարությունը23 սեպտեմբերի 2020 - 19:05 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խնդրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կողմնորոշվել ռուսական կողմի պաշտոնապես հայտնի դիրքորոշմամբ, ոչ թե ոչ ռուսական կողմից արված տարբեր մեկնաբանություններով։ Սեպտեմբերի 23-ի բրիֆինգի ժամանակ Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի խորհրդարանի՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին վերագրած խոսքերին։ Ադրբեջանական խորհրդարանական պատվիրակությունը մեկնել էր Ռուսաստան, որտեղ հանդիպել էր Լավրովի հետ։ Հանդիպումից հետո Ադրբեջանի Միլի Մեջլիսը հայտարարել էր, որ Լավրովը հանդիպման ընթացքում ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խոչընդոտում են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, իսկ Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի «օկուպացված» 5 շրջանը։ «Ինչ վերաբերում է նախարարին մեջբերելու կոռեկտությանը, ապա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, և այդ հարցերը հասցեագրել այն աղբյուրներին, որոնցից սկիզբ են առել այդ տեղեկությունները, դրա համար, անկեղծ ասած, սրա վրա կանգ էլ չեմ առնի»,- ասել է Զախարովան։ Նա նաև ասել է, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը քննարկվել են նախկինում բարձրաձայնված ԼՂ համակարտության կարգավորման հիմնային սկզբունքները․ «Որոնք ենթադրում են այդ թվում՝ ԼՂ կարգավիճակի հարցերի լուծումը, ինչպես նաև դրա շուրջ տարածքների ազատումը։ Մեր դիրքորոշումը այս հարցով դուք լավ գիտեք, և մեծ խնդրանք՝ կողմնորոշվել դրանով, ոչ թե այն տարբեր մեկնաբանություններով, որոնք արվում են ոչ ռուսական կողմից»- նշել է հատուկ ներկայացուցիչը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |