Ադրբեջանի խորհրդարանի կայքից ջնջել են Լավրովի չասած խոսքերը

Ադրբեջանի խորհրդարանի կայքից ջնջել են Լավրովի չասած խոսքերը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հերքումից հետո Ադրբեջանի խորհրդարանի կայքում խմբագրվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորովի հետ հանդիպման տեքստը, որում վերջինիս վերագրվել էին խոսքեր, որոնք նա չէր ասել։

Sputnik Armenia-ի դիտարկմամբ՝ տեքստում էլ չկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հիշատակումը, «օկուպացված» հինգ շրջանի վերադարձի և «խաղաղապահների տեղակայման» մասին նախադասությունները:

Խմբագրված տեքստում ասվում է, որ Լավրովը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ասել է, թե Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, աջակցում է խնդրի լուծմանը և ջանք չի խնայում այդ ուղղությամբ, ինչպես նաև «սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»։

Բացի այդ, ավելացվել է Միլի Մեջլիսի խոսնակ Սախիբա Գաֆարովային վերագրվող երկու նոր նախադասություն, որոնք նախորդ տարբերակում չկային․ «Ամեն դեպքում, Ադրբեջանը կազատագրի իր օկուպացված հողերը: Ադրբեջանի ժողովուրդը երբեք թույլ չի տա իր տարածքում ստեղծել երկրորդ հայկական պետություն»:

Սեպտեմբերի 23-ին ադրբեջանական խորհրդարանական պատվիրակությունը մեկնել էր Ռուսաստան, որտեղ հանդիպել էր Լավրովի հետ։ Հանդիպումից հետո Ադրբեջանի Միլի Մեջլիսը հայտարարել էր, որ Լավրովը հանդիպման ընթացքում ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խոչընդոտում են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, իսկ Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի «օկուպացված» 5 շրջանը։

Ավելի ուշ Մարիա Զախարովան խնդրել էր չառաջնորդվել ոչ ռուսական կողմի մեկնաբանություններով։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---