«Հայֆիլմի» ժապավենային, ձայնագրային և փաստագրական նյութերը կարխիվացվեն![]() 24 սեպտեմբերի 2020 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային կինոկենտրոնը սկսել է հավաքագրել, արխիվացնել և ուսումնասիրել նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող ժապավենային, ձայնագրային և փաստագրական բոլոր նյութերը։ Կինոստուդիայի փակվելուց հետո, այդտեղ (ինչպես և ստուդիայի այլ բաժիններում) մնացած բազմաթիվ նյութերը երկար տարիներ գտնվել են անմխիթար վիճակում՝ համարվելով ոչ պիտանի կամ անկարևոր։ Դրանք հիմնականում 1980-90-ականներին արված ֆիլմերի նկարահանումների ամբողջական կամ մասնակի պահպանված նյութեր են, ձայնավորման համար օգտագործված տարատեսակ ձայնագրություններ, ինչպես նաև բուն «Հայֆիլմի» գործունեությանը վերաբերվող վարչական փաստաթղթեր։ Աշխատանքները կտևեն առնվազն 1 ամիս, իսկ նյութերի հետազոտությունն ու մշակումը՝ տարիներ։ Դրանք կհանձնվեն Կինոկենտրոնի արխիվին, որն այժմ նույնպես գտնվում է վերահաշվառման, ստուգման և գույքագրման փուլում։ Հայաստանի ազգային կինոկենտրոնն այս աշխատանքն իրականացնում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |