ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի 2 ամսվա ռեկորդ է՝ 374 վարակված

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի 2 ամսվա ռեկորդ է՝ 374 վարակված

PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 48,251-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 374-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վերջին անգամ 300-ից ավելի նոր դեպքերի ցուցանիշ գրանցվել է հուլիսի 24-ին՝ 383։

Մահվան 3 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 945 դեպք կա, այլ պատճառով՝ 292։

Ապաքինվել է ևս 240 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 43,266 է, փաստացի բուժվողներինը՝ 3748։

Մեկ օրում թեստավորվել է 3913 մարդ։ Ընդհանուր առմամբ, 272,235 թեստ է արվել։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---