Շրջակա միջավայրի երկու նոր փոխնախարար է նշանակվել![]() 24 սեպտեմբերի 2020 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Աննա Մազմանյանը և Տիգրան Սիմոնյանը նշանակվել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումները։ Նշանակումները կատարվել են՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով։ Աննա Մազմանյանը հայտնի է որպես Gastronomic Camp Armenia ծրագրի և Yerevan Food Fest փառատոնի հիմնադիր: 2005-2009թթ․ նա եղել է ՌԴ Անկախ տնօրենների ասոցիացիայի նախագծերի ղեկավարը։ Ասոցիացիան ռուսական միջին և խոշոր ընկերությունների համար խորհրդատվություն էր տրամադրում մասնավոր կառավարման ոլորտում։ Տիգրան Սիմոնյանը 2002-2005 թթ․ ժամավճարային հիմունքներով դասախոսել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: 2005-ից առ այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս է, դոցենտ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |