Վարչապետի խորհրդական․ ՀՊՏՀ «մանկավարժների» քայլն անընդունելի է, արարքը՝ խայտառակ24 սեպտեմբերի 2020 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Կրթությունը չպետք է խաթարվի որևէ վարչական, քաղաքական կամ այլ գործընթացի հետևանքով, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դասերի դադարեցման որոշմանը։ Սեպտեմբերի 23-ին ՀՊՏՀ կոլեկտիվի կողմից ձևավորված կազմկոմիտեն հայտարարել էր, որ իրենց «գերակշիռ մեծամասնության որոշմամբ ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը՝ մինչև Դիանա Գալոյանի՝ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը»։ Հուլիսի 17-ին կայացած մրցույթում բուհի խորհրդի անդամների ձայների 2/3-ով ռեկտորի պաշտոնում ընտրվել է Դիանա Գալոյանը: ՀՊՏՀ կոլետիվը բողոքել է, թե ինչու մինչ այժմ «ընտրված ռեկտորը նշանակված չէ»: «ՀՊՏՀ «մանկավարժների» քայլն անընդունելի է։ Որակյալ կրթություն տալը մանկավարժի առաքելությունն է, որը չպետք է կախված լինի բուհի կամ երկրի ղեկավարությունից։ Նման խայտառակ արարքից տուժում են միայն ուսանողները, ՀՊՏՀ խորհրդի առաջիկա նիստում պատրաստվում եմ քննարկման առարկա դարձնել այս խնդիրը»,- գրել է Առաքելյանը՝ խոհեմության կոչ անելով դասախոսներին։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են |