29 օր հացադուլ անող, բերանը կարած կալանավորը ոտքերը մեխել է հատակին![]() 24 սեպտեմբերի 2020 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ի դրությամբ բերանը կարված վիճակում, 29 օր հացադուլի մեջ գտնվող «Արմավիր» ՔԿՀ կալանավոր Տիգրան Բադալյանը ոտքերը մեխել է խցի հատակին։ Այս մասին, Forrights-ի փոխանցմամբ, ահազանգել է նրա մայրը՝ պնդելով, որ տղան կալանավորված է չկատարած հանցանքի՝ գողության համար։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղյակ է կալանավորի արարքից և զբաղվում է հարցով։ Քրեակատարողական ծառայությունից հայտնել են, որ կալանավորի հետ աշխատում են սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցները։ Տիգրան Բադալյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1․1 կետով՝ գողություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով։ «Գործում չկան ապացույցներ, որ գողությունը կատարել է Տիգրանը։ Դրանք ընդամենը վարույթն իրականացնող մարմնի ենթադրություններն են։ Տուժողն անգամ նշում է, թե չի կարող ասել՝ գողություն կատարողը Տիգրա՞նն է, թե՝ ոչ»,- ասել է նրա պաշտպան Կառլեն Ավագյանը՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում դիմելու են ՄԻԵԴ։ Դատաքննությունը մոտենում է ավարտին։ Մեղադրող դատախազը 5 տարի ազատազրկում է պահանջել դատարանից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |