€30 մլն ԵՄ-ից ՀՀ-ին՝ Covid-19-ի դեմ պայքարի համար![]() 24 սեպտեմբերի 2020 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը Հայաստանի կառավարությանը կորոնավիրուսի համավարակին դիմակայելու համար €30 մլն կտրամադրի։ Կառավարության նիստում հավանության է արժանացել ՀՀ-ի և Եվրոպական հանձնաժողովի միջև ֆինանսական համաձայնագրի ստորագրումը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ բյուջետային աջակցության 80 տոկոսը՝ €24 մլն-ը, տրամադրվելու է միանվագ՝ համաձայնագրի ստորագրումից հետո, առանց որևէ նախապայմանի։ Մյուս €6 մլն-ը տրամադրվելու է համաձայանգրի հատուկ նախապայմաններում սահմանաված նպատակների ապահովման համար։ «Սա բացառիկ ծրագիր է՝ ուղղված Կառավարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացվող հակաճգնաժամային միջոցառումներին»,- հայտարարել է փախվարչապետը։ Կորոնավիրուսի համավարակի սկզբից ՀՀ-ն 25 միջոցառում է իրականացնում՝ վարակի տնտեսական ու սոցիալական հետևանքների չեզոքացման համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |