«Դարի հարց մի դարձրեք»․ Թովմասյանը՝ ՍԴ նախագահի ընտրության մասին24 սեպտեմբերի 2020 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ներկայիս դատավոր Հրայր Թովմասյանը նոր նախագահ ընտրելիս դիտարկելու է թեկնածուների պրոֆեսիոնալ հատկանիշները, մարդկային հատկանիշները և վարչական-կազմակերպչական ունակությունները։ Սեպտեմբերի 24-ին ՍԴ նիստում ընդգրկված է նաև նախագահ ընտրելու հարցը։ «Քվեարկությունը գաղտնի է, դրա մասին դուք չեք իմանա, բայց մի դիտարկում՝ դարի հարց մի դարձրեք, անգամ օրվա հարց մի դարձրեք, որովհետև ՍԴ նախագահն իր ֆունկցիան իրականացնելիս ոչնչով չի տարբերվում ՍԴ մյուս դատավորներից, ունի մեկ առաքելություն՝ ՍԴ բնականոն գործունեությունն ապահովելու։ Սա քաղաքական ընտրություններ չեն, քաղաքական պայքար չէ, և նույնիսկ ինչ-որ անձերի պայքար սա չպետք է դիտարկել, ներքին փոքրիկ պրոցեդուրա է, որն անցնում է»,- ShantNews-ի փոխանցմամբ՝ ասել է Թովմասյանը: Նա նշել է, որ տասնյակ հարցեր ունի թեկնածուներին, եթե չգտնի այն թեկնածուին, որը կկարողանա ապահովել դատարանի աշխատանքը, դեմ կքվեարկի։ Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը, մասնավորապես ենթադրում էր Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի և 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունների դադարեցում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |