Վրաստանում կորոնավիրուսի 259 նոր դեպք կա24 սեպտեմբերի 2020 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի 259 նոր դեպք է գրանցվել։ Սա օրական ամենամեծ ցուցանիշն է երկրում համավարակի բռնկումից ի վեր։ Նախորդ հակառեկորդը գրանցվել է սեպտեմբերի 23-ին՝ 227 դեպք։ Նոր դեպքերի մեծ մասը գրանցվում է Աջարիայում։ Ըստ վարակի մշտադիտարկման StopCov պաշտոնական կայքի՝ ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է 4399 վարակակիր, որից ապաքինվել է 1705-ը, բուժումը շարունակում է 2669-ը։ Մահվան 25 դեպք է գրանցվել։ Կարանտինում 5390 մարդ կա։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ռիսկերը հաշվի առնելով և կետային սահմանափակումներով, նորմալ կյանքը երկրում պետք է վերականգնվի, գրում է Sputnik Georgia-ն։ Նա հավելել է, որ պետք է վերսկսի ուսումնական գործընթացը, այդ թվում՝ տարրական դասարանների աշակերտների համար։ Նա հավելել է, որ վիրուսի տարածման դեմ պետք է պայքարել՝ պահպանելով տարրական կանոնները, հեռավորությունն ու դիմակ կրելու պահանջը, այլ ոչ թե խիստ սահմանափակումներով և էկոնոմիկայի կասեցմամբ։ Վրաստանում զանգվածային հարսանիքները, հուղարկավորություններն ու հոգեհանգիստներն արգելվել են։ Երկրի մեծ քաղաքներում դպրոցների բացումը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը՝ սեպտեմբերի 15-ից դասերն առցանց են ընթանում։ Կորոնավիրուսի տարածման համաճարակային իրավիճակի վատթարացում Վրաստանում նկատվում է սեպտեմբերի սկզբից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |