ԱԱԾ կրտսեր պաշտոնի ծառայողը խոշոր գումար է հափշտակել24 սեպտեմբերի 2020 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության մարմինների կրտսեր պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից խոշոր չափերի գումար հափշտակելու դեպք է բացահայտվել։ Պարզվել է, որ ավագ ենթասպա Ա.Թ.-ն, օգտագործելով իր՝ ԱԱԾ ծառայող լինելու հանգամանքը, հավաստիացրել է 6 քաղաքացու, որ կարող է ՃՈ ստորաբաժանումներում կազմակերպել նրանց կողմից տեսական ու գործնական քննությունները դրական հանձնելու և վարորդական վկայական ստանալու գործընթացը: Ավելին՝ տեղյակ լինելով վերոնշյալ քաղաքացիներից մեկի՝ ոչ սթափ վարելու և սահմանված արագությունը գերազանցելու համար վարելու իրավունքից զրկված լինելու մասին՝ նա հավաստիացրել է, որ կարող է երկամսյա ժամկետում կազմակերպել այդ որոշման չեղարկումը։ Սակայն, ի սկզբանե չունենալով նման նպատակ, կաշառք ստանալու պատրվակով 2020-ի մարտին վերոնշյալ քաղաքացիներից խարդախությամբ հափշտակել է 1,295,000 դրամ, ինչի պատճառով նշված անձինք իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել ավարտին հասցնել ՃՈ պաշտոնատար անձանց կաշառք տալու հանցագործության կատարումը։ Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՔՕ համապատասխան հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: ԱԱԾ-ն կոչ է անում քաղաքացիներին, ովքեր տուժել են վերոնշյալ ծառայողի նույնաբնույթ այլ գործողությունների արդյունքում, հայտնել իրավապահ մարմիններին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |