Դիլիջանում շան վրա կրակողը ներկայացել է ոստիկանություն![]() 24 սեպտեմբերի 2020 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին շան վրա կրակած Դիլիջանի 30-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը։ Նա իրավապահներին է ներկայացրել որսորդական ողորկափող հրացանը, որով կրակել էր շան վրա: Սեպտեմբերի 14-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Դիլիջանի հյուրանոցներից մեկի մոտ կրակել են շան վրա։ Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը Մյասնիկյան փողոցում հայտնաբերել էր սատկած շուն՝ արնոտ վիճակում։ Իրավապահները ձեռնարկել էին օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանք՝ շան վրա կրակողին հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |