Վլադիմիր Գասպարյանի հայցն ընդդեմ «Ազատության» մերժվել է24 սեպտեմբերի 2020 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայցն ընդդեմ «Ազատություն» ռադիոկայանի մերժվել է, գործ չի հարուցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Ազատության» գլխավոր պրոդյուսեր Արտակ Համբարձումյանը։ «Գասպարյանը Սևանի իր առանձնատան մոտ «Ազատության» լրագրողների աշխատանքը սպառնալիքներով խոչընդոտելուց հետո երկու հարցազրույց էր տվել ու պնդել, թե մեր լրագրողները «դրոն են իջեցրել իր բակ», «իրենից 10-15 մետր բարձրության վրա են եղել»։ Սրանով էլ հիմնավորել էր իր պահվածքը ու նաև հայց ներկայացրել մեր դեմ իր անձնական կյանք մտնելու ու բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար»,- ասվում է գրառման մեջ։ Նշվում է նաև, որ իրավապահները՝ ուսումնասիրելով տեղի ունեցածը, վերականգնել են դրոնի նկարահանումը։ Պարզվել է, որ դրոնը նվազագույնը 40-50 մետր բարձրության վրա է եղել, որտեղից «որևէ անձ չէր կարող իդենտիֆիկացվել» և իրականացվել է լրագրողական աշխատանք առանց որևէ մեկի կյանք մտնելու նպատակի։ 2020թ. օգոստոսի 9-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հաղորդում է տվել, որ օգոստոսի 8-ին Սևանա լճի ափամերձ տարածքների ապօրինի կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելու ընթացքում Սևան-Շորժա ճանապարհին նախկին ոստիկանապետը խոչընդոտել է իր և օպերատորների մասնագիտական գործունությանը, որի ընթացքում հնչեցվել են կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ: Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել էր, որ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում է հայց ներկայացնել դատարան։ «ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները՝ բնակարանի անձեռնմխելիության, անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները, պետք է պաշտպանված լինեն», - ասել էր նա: Վլադիմիր Գասպարյանի և «Ազատության» լրագրողի միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |