Պետությունը Մանվել Գրիգորյանի նվիրաբերած գույքը չի ընդունել![]() 24 սեպտեմբերի 2020 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Պետությունը նպատակահարմար չի գտել որպես նվեր ընդունել Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող գույքը։ Այս մասին հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ Նրա խոսքով` նվիրաբերելու մասին հայտարարություններն արվել են Գրիգորյանի փաստաբանների կողմից, բայց պետությունը գույքը որպես նվիրատվություն ընդունելու որոշում չի կայացրել։ «Դատախազությունը ներկայացրել էր, որ այս փուլում նպատակահարմար չէ, որ պետությունը նվեր ընդունի այդ գույքը»,– Sputnik Armenia-ի փոխանցմամբ, ասել է Բաբայանը։ 2018-ին Գրիգորյանը դիմել էր կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը, որում 25 առանձին սեփականության վկայականով գույք կա։ Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 մլն դրամի գույք յուրացնելու, 1.2 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.2 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույք հափշտակելու մեջ: Նա 1.5 տարի կալանքի տակ էր։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |