Covid-19-ից 2 պայմանագրայինի մահվան լուրը նոր չէ. Վիրուսի ընթացքում ԶՈւ-ում 2 մահ է եղել24 սեպտեմբերի 2020 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսից պայմանագրային երկու զինծառայողի մահվան վերաբերյալ տվյալները նոր չեն, դեպքերը տարբեր ամիսների են տեղի ունեցել, PanARMENIAN.Net ին ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ «Դեպքերը նոր չեն, ինչպիսի տպավորություն ստացվում է հրապարակումներից: Դրանցից մեկը տեղի է ունեցել հունիսի սկզբին, մյուսը՝ օգոստոսին: Այսինքն այս երկու դեպքն արձանագրվել է համավարակի ամբողջ ընթացքում»,- նշեց նա։ Ավելի վաղ մամուլում լուր էր տարածվել, թե պայմանագրային 2 զինծառայող է մահացել կորոնավիրուսից։ Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 48,251-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 945 դեպք կա, այլ պատճառով՝ 292։ Առողջացածների ընդհանուր թիվը 43,266 է, փաստացի բուժվողներինը՝ 3748։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |