Հայ-ռուսական վարժանքներ․ Պայմանական թշնամու տարածք ներթափանցած դեսանտն առգրավել է փաստաթղթեր և գերի վերցրել![]() 24 սեպտեմբերի 2020 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին ՊՆ «Ալագյազ» զորավարժարանում հայ-ռուսական միացյալ ուժերն անցկացրել են «Կովկաս 2020» միջազգային զորավարժության՝ Հայաստանում անցկացվող վարժանքի կրակային փուլը: Ընդհանուր խաղարկվել են պաշտպանական և հակահարձակման սցենարներ։ ՊՆ փոխանցմամբ՝ զորավարժությանը մասնակցել են մոտոհրաձգային ստորաբաժանումներ, հրետանային, տանկային, ավիացիոն և հակաօդային պաշտպանության ուժեր և միջոցներ՝ հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ։ Սցենարով՝ հարվածային Մի-24Պ և գրոհային Մի-8ՄՏ ուղղաթիռներից հետախույզները դեսանտավորվել են պայմանական թշնամու տարածքում: Հաղթահարելով ջրային պատնեշը՝ նրանք ներթափանցել են պայմանական ահաբեկչական բազա, առգրավել գաղտնի փաստաթղթեր և գերի վերցրել: Տանկային անձնակազմերը մարտավարական հնարքներով ոչնչացրել են պայմանական հակառակորդի զրահատեխնիկան, կրակի կառավարումն ապահովել են անօդաչու թռչող սարքերի հաշվարկները: Մարտական պայմաններում կիրառվել են նաև «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Դ-30 հաուբից հրանոթներ, «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային կայանքներ, «Սանի» ականանետային համակարգեր։ Հայաստանում անցկացված փուլին ներգրավվել է ավելի քան 1500 զինծառայող և մոտ 300 զինտեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիա, անօդաչու թռչող սարքեր։ Զորավարժությունը մեկնարկել էր սեպտեմբերի 21-ին՝ Ռուսաստանի բանակի հարավային ռազմական շրջանում։ Զորավարժությանը ներգրավված է մոտ 80,000 զինծառայող, որոնցից ընդհանուր 1000-ը՝ Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմանից և Պակիստանից, մնացածը՝ Ռուսաստանից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |