Վարչապետը ստորագրել է Գոգյանի ազատման հրամանը![]() 24 սեպտեմբերի 2020 - 21:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Սմբատ Գոգյանին Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու որոշումը։ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել դեռ մայիսի 14-ին։ Նրա ղեկավարման ժամանակ հրաժարական տվեց ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը՝ դիսերտացիայում գրագողության հետ կապված խնդիրների պատճառով։ Բուհի ռեկտորի մյուս պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսությունում Գոգյանը ևս խնդիրներ էր գտել, որից հետո նրան տնտեսագիտության դոկտորի կոչում շնորհելու որոշումը ԲՈԿ-ը չեղյալ էր համարել։ Գոգյանը կոնֆլիկտի մեջ էր սեպտեմբերի 24-ին ավելի վաղը հրաժարական տված ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, որին մեղադրում էր Գալոյանին հովանավորելու մեջ։ Ավելի վաղ Գալոյանին պաշտպանող ՀՊՏՀ դասախոսները գործադուլ էին հայտարարել, որը քննադատվել էր իշխանության մի քանի ներկայացուցչի կողմից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |