Ծառուկյան․ Եթե ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա![]() 25 սեպտեմբերի 2020 - 10:41 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկայացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ քննվում է նրան կալանավորելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը: Կալանավորման հավանականության մասին հարցին Ծառուկյանն ասել է. «Եթե ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա», գրում է Aysor.am-ը։ Ծառուկյանը շարունակել է պնդել, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը երբևէ այնքան վատ չի եղել, որքան հիմա է՝ ավելացնելով, որ իր ասածին տեր է: Ի պատասպան դիտարկմանը, թե լուրեր կան, որ որոշ պաշտոնյաներ ուղղորդել են դատարանին, Ծառուկյանն ասել է, որ դատական գործընթացը ցույց կտա: ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ավելի ուշ նրա դեմ 3 քրգործ էր հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ Վերաքննիչ դատարանը որոշել էր բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը (Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը)` այն առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելով։ Սեպտեմբերի 22-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |