Facebook-ը հայկական տիրույթում գործող ռուսական ծագման կեղծ հաշիվներ է ջնջել![]() 25 սեպտեմբերի 2020 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Facebook-ը ջնջել է կեղծ հաշիվների ցանց, որոնք խախտել են սոցիալական հարթակի օտարերկրյա կամ կառավարական միջամտությունների դեմ քաղաքականությունը։ Այդ ցանցն ունեցել է ռուսական ծագում, գործել է նաև հայկական տիրույթում։ Facebook-ը հեռացրել է 214 հաշիվ, հազարավոր լսարաններ ունեցող 35 Էջ, 18 խումբ և Instagram-ի 34 հաշիվ, դրանք համակարգվել են ռուսական կազմակերպության կամ պետական կառույցի կողմից։ Նմանատիպ հաշիվները կենտրոնացել են Սիրիայի և Ուկրաինայի, Թուրքիայի, Ճապոնիայի, Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի և Մոլդովայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ուղղությամբ: Հաշիվների հետևում կանգնած մարդիկ գրառումներ են արել տարբեր լեզուներով և հարմարվել համապատասխան լսարանին։ Նրանք գործողություները համաձայնեցրել են միմյանց հետ։ Facebook-ը նշում է, որ հեռացնելիս կենտրոնանում է հաշիվների վարքագծի վրա, ոչ թե բովանդակության։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |